ԳԱՈՒՍ վեց աշակերտ մասնակցել է ռուսաց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի վեց աշակերտ մասնակցել է «Ռուսաց լեզուն՝ մշակույթների երկխոսության համար» ռուսաց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին։ Օլիմպիադան նվիրված էր ռուս գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ծննդյան 200-ամյակին։

Եզրափակիչ փուլի մասնակիցներն էին 8-րդ դասարանի աշակերտներ Մարի Մարտիրոսյանն ու Էմիլիա Մրտչյանը, 9-րդ դասարանի աշակերտներ Վիկտորիա Գալստյանն ու Սառա Հարությունյանը, ինչպես նաև 10-րդ դասարանի աշակերտներ Անրի Մանուկյանն ու Ռաֆայել Մովսիսյանը։

Օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացվել է Ռուս-հայկական համալսարանում։ Մասնակիցներին և հյուրերին ողջունել են համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Եվգենի Նիժնիկը և Ռուս-հայկական համալսարանի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն։ Ընթերցվել է նաև Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի ողջույնի ուղերձը։

Եզրափակիչ փուլին մասնակցել է Հայաստանի 31 դպրոցական։

Օլիմպիադայի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են դիպլոմներով և արժեքավոր նվերներով։ Գլխավոր մրցանակըլինելու է Անապայի մերձակայքում գտնվող «Սմենա» համառուսաստանյան մանկական կենտրոնի ուղեգիրը, որի շրջանակում կանցկացվի ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը։

Օլիմպիադայի կազմակերպիչն էր Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության աջակցությամբ։