ԳԱՈՒՍ-ում ստեղծվել է Դիվանագիտության դպրոցական խմբակ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտներից կազմված խումբը մասնակցել է Դիվանագիտության դպրոցական խմբակների անգլիալեզու միջազգային նախագծին։
Նախագծի նպատակն է միավորել բարեկամական երկրների դպրոցականներին ընդհանուր գաղափարների և արժեքների շուրջ՝ ստեղծելով կրթական ու մշակութային կամուրջ տարբեր ազգերի միջև։
Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է առցանց հանդիպմամբ ՌԴ Սվերդլովսկի մարզի թիվ 21 դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում Ուսումնա-սպորտային համալիրի սաները պատմել են Հայաստանի, հայկական մշակույթի, ազգային արժեքների ու խորհրդանիշների մասին։
Ծրագրի շրջանակում երկու երկրների աշակերտները ներկայացրել են իրենց հայրենիքի տեսարժան վայրերը, խոսել ավանդույթների մասին, ինչպես նաև սովորեցրել որոշ արտահայտություններ ու բառեր միմյանց լեզվով։