Համագործակցության հեռանկարներ Աբու Դաբիի ռուսական դպրոցի հետ
Կայացել է աշխատանքային հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և Աբու Դաբիի ռուսական դպրոցի ներկայացուցիչների միջև։
Հանդիպման սկզբում ՈՒՍՀ տնօրենի՝ ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Ելենա Ամիրխանյանը և ՈՒՍՀ ռուսական դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Լուսինե Գալստյանը պատմել են դպրոցի առաքելության ու նպատակների մասին։
Աբու Դաբիի դպրոցի դասվար Նադեժդա Գալատը նույնպես պատմել է ԱՄԷ կրթական համակարգի և Պրիմակովի դպրոցի մասին։
Երկու կողմերն էլ մեծ հետաքրքրություն են հայտնել համատեղ նախաձեռնությունների նկատմամբ, և նշվել համագործակցության ուղիները և մասնագիտական փոխըմբռնման ոլորտները։
Հանդիպման պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել շրջայց ՈՒՍՀ տարածքում։