Համագործակցության հեռանկարներ Չինաստանի «Ambright Education Group»-ի հետ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը դեռ տարեսկզբից համագործակցության հրավեր էր ստացել Չինաստանում գործունեություն ծավալող «Ambright Education Group»-ից, որը ղեկավարում է բարձրակարգ կրթական հաստատություններ՝ «Thomas Schools of China»՝ Շանհայում, Նանկինում, Ծինանում և Հեֆեյում։
Այս կապակցությամբ Հիմնարկի պատվիրակությունը՝ ի դեմս տնօրենի Ալեքսանդր Գրիգորյանի, տնօրենի՝ ուսումնական աշխատանքների և սպորտի գծով տեղակալ Էմին Սանթրոսյանի և ՏՏ ոլորտի պատասխանատու Պարույր Վարդերեսյանի, այցելել է Չինաստան և հանդիպել «Ambright Education Group»-ի հիմնադիր և նախագահ Սյաոըն Վուխուա Ճանի հետ։
Կազմակերպության նախագահը ներկայացրել է ստեղծման պատմությունը և այն դպրոցները, որոնք ղեկավարում է կազմակերպությունը։ Այցի ընթացքում «Ambright Education Group»-ի արտասահմանցի ուսանողներին առաջարկվող կրթական հնարավորությունների մասին են պատմել կազմակերպության միջազգային հարաբերությունների վարչության պետ Էլզա Ֆարնեսին և ԱՊՀ ու Եվրոպական տարածաշրջանների ծրագրերի ղեկավար Մարիա Վախրուշևան։
ՈՒՍՀ տնօրենը նշել է, որ «Ambright Education Group»-ի կողմից ղեկավարվող դպրոցների հետ համագործակցությունը լայն հնարավորությունների դռներ է բացում երկու հաստատությունների սաների համար, ինչի վառ ապացույցն են հետագայում Շանհայի և Նանկինի «Thomas School» հաստատությունների հետ կնքված համագործակցության հուշագրերը։
Երկու հաստատությունների միջև պայմանավորվածություն է Ձեռք բերվել հաջորդ անգամ հանդիպել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում՝ գործընկերային կապերն ամրապնդելու համար։