Երկու երկիր` մեկ սիրտ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի ռուսական դպրոցի 2-րդ դասարանում «Հայրենիք» նախագիծն իրականացվել է ֆենոմենակենտրոն ուսուցման շրջանակում։

Միջոցառման պատվավոր հյուրն էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Թամարա Կոպիրկինան։

Աշակերտներն իրենց ելույթում ցույց են տվել, որ «Հայրենիքը» պարզապես բառ չէդա այն միջավայրն է, որտեղ նրանք մեծանում են, սովորում, զգում, սիրում և բացահայտում աշխարհը։

Սաները «Գրականություն», «Շրջակա աշխարհ», «Շախմատ», «Պար» և «Ֆիզկուլտուրա» առարկաների համատեքստում ուսումնասիրել են Ռուսաստանն ու Հայաստանը՝ նրանց տարբերություններն ու նմանությունները։ Յուրաքանչյուր դաս օգնել է նորովի զգալ երկու երկրների կապը։

Մենք հավատում ենք, որ երեխաների համար հայրենիքի զգացումը միշտ կապված կլինի ջերմության, բարության, հարգանքի և հպարտության հետ։