Պատմություն կերտելու մեր ուղու սկիզբը․16.04.2015թ․
Պատմություն կերտելու մեր ուղու սկիզբը․․․ 5 տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 16-ին, տեղի ունեցավ մեր համալիրի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակից էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահները։ Համալիրը, որն այսօր արդեն իրականություն է իր ենթակառուցվածքում ունի դպրոց՝ փակ լողավազանով, մանկապարտեզ, մինի-ֆուտբոլի համար նախատեսված բաց խաղադաշտ, փակ սահադաշտ, մարզաառողջարարական կենտրոն՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված 2 ունիվերսալ մարզադահլիճներ, մարզասարքերի ընդհանուր մարզասրահ և կանանց համար առանձին նախատեսված մարզասրահ։ Համալիրի ծառայությունները նախատեսված են ինչպես դպրոցի աշակերտների, այնպես էլ օգտվել ցանկացողների համար։