Մեր դպրոցում հոկեյի մրցումներ և մրցաշարեր կանցկացվեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը և Հոկեյի հայկական լիգան կնքեցին հուշագիր՝ տափօղակով հոկեյի մասսայականացման, գործընկերության հաստատման ու երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության զարգացման նպատակով

Լիգայի մարզիչների կողմից հիմնարկի դպրոցի սովորողների համար կկազմակերպվեն հոկեյի պարապմունքներ, փակ սահադաշտում երեխաների և մեծահասակների համար հոկեյի մրցումներ և մրցաշարեր կանցկացվեն։