Հրաշքի սպասումով
Մեր սաները հեքիաթների իրականանալու սպասումով կդիմավորեն Ամանորը, այն հեքիաթների, որտեղ մշտապես բարին հաղթում է չարին։ Մանուկների անհոգ ու պայծառ մանկությունն ապահովելու գործում և՛ ծնողները, և՛ մեր կրթահամալիրը ակտիվորեն համագործակցում են։ Չնայած, բոլոր իրադարձություններին, մեր երեխաները պետք է ապրեն խաղաղ միջավայրում, կրթվեն ու դաստիարակվեն ազգային ու համամարդկային արժեքներով, սիրեն հայրենիքն ու իրենց շրջապատող աշխարհը։
Երեխաները մեր օգնությամբ ու մեր միջոցով են ճանաչում աշխարհը, սիրում այն, ճանաչում իրականությունն ու հաղորդակից լինում դրան և, ստավցում է, որ մեծապես մենք ենք պատասխանատու երեխաների աշխարհաճանաչման ու աշխարհընկալման գործում։ Այս պատասխանատվությունը պատվով կրելու համար մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ մանկության երազանքների իրականացումը մարդուն երջանկություն է բերում, իսկ երազանքների իրականացումը երեխաները կապում են նաև ամանորյա հեքիաթի հետ, որից զրկել մանուկներին նույնն է, ինչ զրկել հեքիաթից։