Վլադիմիր Շաինսկու երգերի կախարդական աշխարհը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր»-ի դահլիճում Ռուսական դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչել են անկեղծ, լուսավոր և բոլորիս մանկությունից ծանոթ կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկու սիրված երգերը։
Յուրաքանչյուր երգի մեջ ապրում էին ընկերությունը, բարությունը, ուրախությունն ու փոքրիկ կախարդանքը։ Երիտասարդ կատարողները հանդիսատեսին պարգևել են ժպիտների և ջերմ հուշերի մթնոլորտ, իսկ սիրված մեղեդիները մեկ երաժշտական տոնի շուրջ միավորել են տարբեր սերունդների։
«Վլադիմիր Շաինսկու երգերի կախարդական աշխարհը» համերգը դարձավ ոչ միայն գեղեցիկ ստեղծագործական միջոցառում, այլև հիշեցում այն մասին, թե որքան ուժ ունի երաժշտությունը՝ ջերմացնելու սրտերը, պարգևելու լավ տրամադրություն և մեզ վերադարձնելու մանկության աշխարհ։