ԳԱՈՒՍ–ի սաները «KOREEZ-PHYSMATH» մրցույթի լավագույն տասնյակում են
Այս ամառ «Koreez» կրթական ծրագրի և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի կողմից կազմակերպվել էր «KOREEZ — PHYSMATH» մաթեմատիկական մրցույթը, որին մասնակցում էին հանրապետության 3-12-րդ դասարանների հարյուրավոր աշակերտներ։
Այդ մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրի» երկու աշակերտներ, ցուցաբերելով պատրաստվածության բարձր մակարդակ, իրենց տարիքային խմբում ընդգրկվել են լավագույն 10 մասնակիցների շարքում։
Այս նշանակալի ձեռքբերման կապակցությամբ լավագույնը ճանաչված 4գ դասարանի աշակերտ Գագիկ Հարությունյանը և 6բ դասարանի աշակերտ Մարկ Ոսկանյանն ստացել են «Koreez մաթեմատիկա 2024» համադպրոցական մրցույթի թոփ 10-յակում ընդգրկվելու հավաստագրեր։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ։