«Վերջին զանգ»

«Վերջին զանգ»-ի տոնական միջոցառման ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ա․Գրիգորյանը շրջանավարտներին հանձնեցին հիմնարկի արծաթե կրծքանշաններն ու պատկերագրքույկները։

Տնօրենները շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով բարի երթ կյանքի նոր ճանապարհին։

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք Վերջին զանգի և դպրոցն ավարտելու կապակցությամբ։

Թող դպրոցում ձեռք բերած արժեքներն օգնեն ձեզ ձեր կյանքի ճանապարհին: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություն բոլոր նախաձեռնություններում։