ԳԱՈՒՍ լողի առաջնություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է ԳԱՈՒՍ լողի ամենամյա առաջնությունը։

Առաջնությանը մասնակցել է 1-6 դասարանների շուրջ 60 աշակերտ ազատ (կրոլ), թիկնալող և բրաս լողաձևերի մրցապայքարում։

Մրցակցության վերջում սաներին մեդալներով և պատվոգրերով պարգևատրել են լողի մարզիչները։

Մարզիչ Ֆելիքս Մնացականյանի խոսքով` այս մրցույթն ամեն տարի ավելի շատ սաների է ներգրավում, որոնք պարբերաբար բարելավում են իրենց արդյունքները։

Շնորհավորում ենք մեզ աշակերտներին ու մաղթում նոր հաջողություններ։

Բոլոր լուսանկարներն` այստեղ։