Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 28-ին կայացավ Ուսումնա-սպորտային համալիրի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց հիմնարկի 2020-2021 թվականների գործունեությունը։
Ստորև ներկայացնենք համալիրի Հոգաբարձուների խորհրդի կազմը․
•տ․գ․թ․ Կարեն Մովսեսյան՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների և էկոնոմիկայի գծով,
•ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր Սամվել Շուքուրյան` ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն,
•ֆ․մ․գ․թ․ Ռոբերտ Վարդանյան` «ՔՎԱՆՏ» վարժարանի տնօրեն,
•մ․գ․թ․, դոցենտ Հեղինե Խաչատրյան` ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան,
•մ․գ․դ, պրոֆեսոր Արմեն Գրիգորյան` Հայ-Ռուսական համալսարանի ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, ՀԱՕԿ փոխնախագահ։
Նիստին ներկա էին համալիրի տնօրենությունը, ուսումնադաստիարակչական գծով պատասխանատուները, ամբիոնների վարիչները և այլ ոլորտային պատասխանատուներ։
Նիստի ընթացքում համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց հիմնարկի 2020-2021 թվականների գործունեությունը։ Քննարկվեցին համալիրի ուսումնական և սպորտային ուղղություններով զարգացման տեսլականներն ու դրանց իրականացմանն ուղղված քայլերը։ Ներկաները բարձր գնահատեցին կրթահամալիրի գործունեությունը, հուսալով, որ նորանոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն նաև 2022 թվականին։