Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մեր համալիրի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց հիմնարկի 2022-2023 ուստարվա գործունեությունը։
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց համալիրի զարգացման ռազմավարությանն ու դրա իրագործմանն ուղղված քայլերին։ Հոգաբարձուների խորհուրդը բարձր գնահատեց կրթահամալիրի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքները։ Խորհրդի նախագահ Կարեն Մովսիսիյանը վստահություն հայտնեց, որ կրթահամալիրում տիրող դրական մթնոլորտը հաջողությունների կարևորագույն գրավականն է։