Հանդիպում Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի ներկայացուցչի հետ

Օրեր առաջ մեր դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ներկայացուցչի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են մասնաճյուղի գործունեությունը, կրթական ծրագրերը, ընդունվելու և սովորելու կարգը: Դպրոցականները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը: