Հանդիպում հոկեյի լիգայի պատվիրակության հետ
Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և Ուսումնական աշխատանքների պատասխանատու Էմին Սանթրոսյանը հանդիպեցին Հայաստանի հոկեյի լիգայի պատվիրակության հետ։
Հանդիպումը կազմակերպվել էր Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ, որին ներկա էին Հայաստանի հոկեյի լիգայի ղեկավար Պյոտր Լեբեդևը, տնօրեն Վյաչեսլավ Լյապինը, տնօրենի տեղակալ Նիկիտա Զբիշկոն։ Քննարկվել են մեր համալիրի և հոկեյի լիգայի միջև հնարավոր համագործակցության խնդիրներ։
Նշենք նաև, որ մեր դպրոցում 2022-2023 ուսումնական տարվանից գործում է հոկեյի խմբակ։ Համագործակցությունը կնպաստի խմբակի գործունեության արդյունավետությանը։