Վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունները մեր համալիրում

Ամռան ամիսներին Գազպրոմ Արմենիայի Ուսումնական-սպորտային համալիրում տեղի են ունեցել մարզական կարևոր միջոցառումներ։ Հուլիսի 21-23-ը կայացան Եվրոպայի վոլեյբոլի Մ22 տարեկան տղամարդկանց Ե ենթախմբի առաջնության հանդիպումները. ժամանել էին թիմեր Դանիայից, Պորտուգալիայից և Ֆրանսիայից։Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս մրցաշարի անցկացումը լավ հնարավորություն է Հայաստանի համար, որպեսզի նախապատրաստվի Երևանում 2025 թվականին անցկացվելիք տղամարդկանց Եվրոպայի Մ-17 առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին մասնակցելու են 16 երկրի թիմեր: 


Օգոստոսի 7-18-ը Գազպրոմ Արմենիայի Ուսումնական-սպորտային համալիրում կայացավ նաև Համահայկական խաղերի վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էր տղամարդկանց 20 թիմ։