Մեր սանը՝ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի մրցանակակիր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ դասարանի աշակերտները «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հակոբյանի աջակցությամբ մասնակցել են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլին։

Ամենամյա փառատոնն անցկացվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Միջոցառումն այս տարի միավորել է 140 սովորողի՝ Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից, որոնք ներկայացրել են իրենց 78 նորարարական հետազոտական նախագծերը։

Փառատոնի ընթացքում մեր աշակերտ Միգել Արզանյանը ներկայացրել է «Ֆրիտյոֆ Նանսենի 1925 թՀայաստանյան ուղևորությունը՝ քարտեզագրության դիտանկյունից» թեման, իսկ Հռիփսինե Գալստյանը՝ «Կոտայքի մարզի զբոսաշրջային կայքի ստեղծում՝ երթուղիների քարտեզագրությամբ» ուսումնասիրությունը։

Արդյունքում 9-րդ «գ» դասարանի աշակերտուհի Հռիփսիմե Գալստյանը «Հասարակական գիտություններ» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի մրցանակի։

Շնորհավորում ենք մեր աշակերտներին հիանալի արդյունքի կապակցությամբ։