Մեր սաները մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի լողի հավաքական խմբակի սաները մասնակցել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարին և հասել Երևան քաղաքի վարչական շրջանների փուլ։

Մեր սաներն իրենց հաջողությունների համար ստացել են հավաստագրեր․ 7-րդ դասարանի աշակերտուհի Լիլի Սաֆարյանը  երկրորդ տարիքային խմբում գրավել է 3-րդ տեղը, 5-րդ դասարանի աշակերտ Դավիթ Թադևոսյանը առաջին տարիքային խմբում գրավել է 3-րդ տեղը, իսկ 5-րդ դասարանի աշակերտ Արեն Մկրտչյանը՝ 2-րդ տեղը։

Մեր 6-րդ դասարանի աշակերտ Արթուր Կոջոյանը առաջին տարիքային խմբում զբաղեցրել է 1-ին տեղը։

Շնորհավորում ենք մեր սաներին ու մաղթում նոր հաջողություններ։