Ամսական նվիրատվություն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
Այսօր, երբ հայրենիքը պատերազմում է, սահմանին կանգնած մեր զինվորների թիկունքն էլ ավելի ամրացնելու համար պետք է գործի դնենք բոլորիս ջանքերը։
Արդեն 4 տարի է, ինչ ՀՀ Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ ՀՕ-245-Ն որոշմամբ յուրաքանչյուրս մեր ամսական աշխատավարձից զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով պարտադիր կերպով ՀՀ պետական բյուջե ենք վճարում 1000 դրամ:
Մեր անձնակազմը իր կողմից պարբերաբար կատարվող տարբեր օգնությունների շարքը համալրեց ևս մեկով․ «Զինծառայողների աջակցության հիմնադրամին»՝ պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամ դարձած զինվորներին և նրանց ընտանիքներին օժանդակելու համար ամսական փոխանցվող 1000-ական դրամները կրկնապատկելով:
Այս գոյամարտում և՛ սահմանին, և՛ թիկունքնում պայքարում ենք ու հենց միասնականությամբ հաղթելու ենք։
Հ․Գ․ Շարունակելի․․․