Ամանորը մանկապարտեզում

Դեկտեմբերի 24-ը անակնկալներով լի էր Գազպրոմ Արմենիա ՈՍՀ-ի մանկապաևտեզում։ Մանկապարտեզի բոլոր խմբերը՝ <<Ուրախ Ամանոր>> խորագրի ներքո ներկայացրին Ամանորին նվիրված իրենց երգն ու պարը, այնուհետև ստացան Ձմեռ պապի խմբային նվերներն ու հետաքրքիր ժամանակ անցկացրին Ձմեռ պապի հետ։ Ամանորյա միջոցառում <<Կախարդված տոնածառը>> Նպատակը-Ձմեռ պապի նամակի համաձայն, բոլոր խմբերի երեխաները պետք է ներկայանան երգ ու պարով, որպեսզի Ձմեռ պապը հյուր գա և վառվեն տոնածառի լույսերը։ Ձյունանուշը գտավ տոնածառի տակ դրված նամակը, որը էլֆերի միջոցով ուղարկել էր Ձմեռ պապը։ Նա նամակով երեխաներին հայտնում էր, որ կգա և կվառի տոնածառի լույսերը, եթե բոլոր երեխաները հանդես գան երգ ու պարով։ Հյուրերը համաձայնվեցին և ծափերով ներս հրավիրեցին առաջին խմբին։ Կրտսեր I խումբը նապաստակների կերպարով երգեցին և պարեցին։ Քանի որ այս խմբի ելույթով լույսերը չվառվեցին, մյուս խմբերը , ըստ տարիքային հաջորդականության ներկայացան հանդիսատեսին։ Բոլոր խմբի ելույթներից հետո անակնկալ հյուր եկավ Ձմեռ պապը։ Լավ ելույթների համար երեխաներին բաժանեց նվերները և վառվեցին տոնածառի լույսերը։