Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել
«Անմահ գունդ»-ը միջազգային շարժում է, ստեղծված Հայրենական Մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար։
Ամեն տարի Հաղթանակի օրը շարժման մասնակիցները անցնում են քաղաքների փողոցներով պատերազմի հերոսների նկարներով՝ իրենց ազգականների և ոչ միայն։
Հայաստանը միացել է «Անմահ գունդ» շարժմանը 2017 թվականից։ Այս տարի հիշատակի ակցիան անցակցվում է առցանց ձևաչափով՝ համավարաքի հատուկ իրավիճակի պատճառով։
Մեր համալիրը սիրով միանում է «Անմահ գնդին»՝ ներկայացնելով իր աշխատակիցների և սաների հերոս-հարազատների նկարները։
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը: Մեր կրթահամալիրի սաները, չնայած ստեղծված արտակարգ դրության, տոնի առթիվ պատրաստել են առցանց միջոցառումների շարք:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ իր ուրույն ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Գ. Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:
Հայ ժողովուրդը պայքարում էր հանուն սրբազան հաղթանակի, անխոնջ մաքառելով և ծառայելով թե՛ թիկունքում, թե՛ մարտադաշտում, պաշտպանելով իր հայրենիքը: Նրանցից շատերը զոհվեցին հանուն Մեծ Հաղթանակի, կյանքները դնելով հայրենանվեր վսեմ գաղափարի համար:
Արդեն 28 տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ճակատագրական հաղթանակի օրը՝ Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Հաղթանակը հիշողություն է: Քանի դեռ մենք հիշում ենք հանուն հայրենիքի խաղաղության և բարօրության իրեն կյանքը զոհած մարտիկներին, ուրեմն դեռ կա ու ապրում է նրանց կերտած Հաղթանակ՝ միասնական ոգու հաղթությունը:
Հավերժ փառք ու խոնարհում Արցախի ազատամարտի, Հայրենական մեծ պատերազմի մեր հերոսներին՝ հաղթանակները կերտողներին:
Շնորհավո՜ր Մայիսի 9-ը, շնորհավո՜ր Եռատոնը: