Մեր աշակերտների նվաճումները

Մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Շատվերով Սեյրանը և 7-րդ դասարանի աշակերտ Հասրաթյան Էրիկն անցել են հանրապետական փուլ «Մաթեմատիկա» առարկայից դպրոցական առարկայական օլիմպիադայում։ Էրիկն իր տարիքային խմբում ստացել է առավելագույն միավորներ։

Մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մեջլումյան Լինան անցել է հանրապետական փուլ «Անգլերեն» առարկայից դպրոցական առարկայական օլիմպիադայում։

Մեր դպրոցի ռուսական 1-ին դասարանի աշակերտուհի Լուիսա Վորոպաևան Դուբայում կայացած «Queen Cup 2024» գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցույթում ներկայացրեց Հայաստանը և գրավեց պատվավոր երկրորդ հորիզոնականը։

 

Շնորհավորում ենք մեր սաներին և սպասում նրանց հետագա ձեռքբերումներին։