Ներկայացում` «Տերտերն ու իր Բալդի ծառան»
Թատերական խմբակը բեմադրեց «Տերտերն ու իր Բալդի ծառան» ներկայացումը։
Ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի համանուն հեքիաթը մարդկային ժլատության, փոքրհոգության մասին է, որի դիմաց մարդը վճարում է կյանքով և առողջությամբ։
Նշենք, որ թատերականի խմբավարն է Արմեն Քուշկյանը։
«Ներկայացումն ունի խրատադաստիարակչական բնույթ․ ժլատը վճարում է իր կյանքով և առողջությամբ։ Մարդկային փոքրհոգությունը, ի վերջո, արժանի պատասխանը գտնում է»,-ասաց Արմեն Քուշկյանը։
Անդրադառնալով ներկայացման բեմադրման նախապատրաստական աշխատանքներին՝ Արմեն Քուշկյանը նշեց․ «Ներկայացումը ռուսերենով խաղալը, իհարկե, փոքր-ինչ դժվար էր, բայց կարևոր է հեռու մնալ թատրոնի հնացած կանոններից, հին տեսակներից և երեխաների հետ անընդհատ փորձել գտնել նոր լուծումներ»։
Հավելենք, որ ներկայացումը բեմադրվեց ռուսերենով՝ «2023 թվական-ռուսաց լեզուն որպես ազգամիջյան հաղորդակցման լեզու» տարվա շրջանակում։