Աշակերտներն աշակերտների համար․ 2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ իրերը՝ նկարներ, կավից, կտորից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ, քաղցրավենիքներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը՝ 1․900․000 ՀՀ դրամ ուղղվում է «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամին Աղավնո, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող գյուղերի դպրոցներին աջակցելու նպատակով։ Մենք կարևորում ենք նման միջոցառումները, որտեղ աշակերտներին հնարավորություն է տրվում սեփական աշխատանքով բարեգործություն կատարել։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր դպրոցի աշակերտներին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու ու ողջ եռանդով ստեղծագործելու համար, ինչպես նաև մեր աշակերտների ծնողներին և մեր աշխատակիցներին ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և ողջ հասույթը ձևավորելու համար։