Հայկական բանակի տոնին նվիրված վիկտորինա

Հայկական բանակի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց համադասարանային վիկտորինա, որի ընթացքում սովորողները՝ խմբային աշխատանքի միջոցով, ստուգեցին իրենց գիտելիքները հայկական հնագույն պետական կազմավորումների, հայոց հզոր թագավորներ Արտաշես I-ի և Տիգրան II Մեծի, հին ժամանակներում հայկական բանակի հաղթական ճակատամարտերի մասին:

Վիկտորինայի նպատակն էր աշակերտների մեջ բարձրացնել հայրենասիրական գիտակցությունը, համոզմունքն առ այն, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության և զարգացման համար առանցքային դերակատարությունն ունի հայկական բանակը:

Կարևոր էր ցույց տալ նաև թիմային աշխատանքի կարևորությունն ու արդյունավետությունը: