Ռազմամարզական Սպորտլանդիա ԳԱՈՒՍ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 5-րդ դասարանների սաները մասնակցել են ռազմամարզական սպորտլանդիայի։

Մրցույթը բաղկացած է եղել երկու փուլից` կրթական և սպորտային։ Սկզբում երեխաները պատասխանել են հայկական պետականությանը, հայոց բանակին, ֆիդայական շարժմանը և Նեմեսիս գործողության մասին հարցերին, այնուհետև իրենց ուժերն են չափել անզիջում պայքարում։

Միջոցառման ընթացքում 5-րդ դասարանցիները արտասանել են Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը՝ աշխարհի չորս կողմերին խաղաղություն մաղթելով։

Արդյունքում հաղթող է ճանաչվել 5-րդ «ե» դասարանի թիմը։

Համապատասխանաբար մրցանակային տեղեր են զբաղեցրել`

2-րդ տեղ` 5-րդ «ա»

3-րդ տեղ` 5-րդ «բ»

Շնորհավորում ենք մեր սաներին։