ՌԴ լուսավորության նախարարության պատվիրակությունը մեր համալիրում

Ուսումնա-սպորտային համալիրի ղեկավար կազմը՝ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ, հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությունը շրջայց կատարեց  համալիրում, տնօրեն ԱԳրիգորյանը հյուրերին ծանոթացրեց համալիրի գործունեությանը, քննարկվեցին համագործակցության հարցեր, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը։
Նշենք, որ ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ ԴԳրիբովի գլխավորած պատվիրակության կազմում էին նախարարության և մանկավարժական բուհերի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը, ինչպես նաև ՌԴ Ա.Ի. Գերցենի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Կարոտիշևը: