Ռոբոտաշինություն

Մեր կրթահամալիրի դպրոցի կրթական ծրագրի հիմքը ՀՈՒՄՈՒՖՈՒԱ «Հնարավորությունների հավասար զարգացման»  համակարգն է, ինչի նպատակը մեր աշակերտների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է բոլոր ուղղություններով։ Ու սա իրականություն դարձնելու համար գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցներն ու տեխնոլոգիաները։ Դպրոցի կրթական ծրագրի Մտավոր ուղղվածության ակտիվության շրջանակում մեր աշակերտներն ուսումնասիրում են ռոբոտաշինություն, որը ներկայումս մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։ Ռոբոտաշինության համար հիմք են էլեկտրոնիկան, հեռուստամեխանիկան, ինֆորմատիկան, ռադիոտեխնիկան և էլեկտրոտեխնիկան։  Ռոբոտաշինությունը կիրառվում է գյուղատնտեսության, ռազմարդյունաբերության, բժշկության, տիեզերագնացության, սպորտի և մի շարք այլ բնագավառներում։

Կարճ ասած՝ ռոբոտաշինության զարգացումը ապագան է, վաղն է, իսկ մենք մեր աշակերտներին պատրաստում ենք վաղվա օրվան ևս։