Թամարա Առուշանովան մասնակցել է կլոր սեղանին Սանկտ Պետերբուրգում
Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամարա Առուշանովան մասնակցել է «Ռուսաց լեզուն ԱՊՀ կրթական տարածքում. գործունեության պարամետրերն ու տարածման հեռանկարները» կլոր սեղանին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Միջոցառումը կազմակերպվել է «Ռուսաց լեզուն՝ ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն երկխոսության հիմք» միջազգային գիտաժողովի շրջանակներում։ Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին դասախոսների որակավորման բարձրացման ազգային ծրագրերը, ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի դասավանդման ենթակառուցվածքի հիմնական մարտահրավերները և այլ հարցեր։ Թամարա Առուշանովան ներկայացրեց լեզվական իրավիճակը Հայաստանում, ռուսաց լեզվի դասավանդումը կրթական տարբեր մակարդակներում, խոսեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության, աշակերտների ռուսաց լեզվի ուսուցման և նրանց ձեռքբերումների մասին։