«Ռուսաց լեզվի դեսպաններ» ծրագիրը կրկին ԳԱՈՒՍ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 4-րդ «ա» և 6-րդ «դ» դասարանների աշակերտները մասնակցել են «Ռուսաց լեզվի դեսպաններ» կրթական ծրագրին, որի շրջանակում Ռուսաստանի Դաշնության տարբեր բուհերի մագիստրանտներ և երիտասարդ դասախոսներ աշակերտների համար անցկացրել են թեմատիկ դաս-նախագծեր։

Դասերը նվիրված էին «Երջանկության թռչունը» և «Ռուսական մատրյոշկա» թեմաներին։ Ինտերակտիվ ձևաչափով անցկացված հանդիպումների ընթացքում աշակերտները ծանոթացել են ռուսական մշակույթի հետաքրքիր դրվագների, ձեռք բերել նոր գիտելիքներ և դրսևորել իրենց ստեղծագործական ունակությունները։

«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» կամավորական ծրագիրն իրականացվում է 2015 թվականից՝ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության, արտաքին գործերի նախարարության և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ։

Ծրագրի ներկայացուցիչները ԳԱՈՒՍ են այցելում արդեն երկրորդ անգամ՝ շարունակելով աշակերտների ծանոթությունը ռուսաց լեզվին և մշակույթին՝ կենդանի շփման և ճանաչողական դասերի միջոցով։