Կրթաթոշակի վկայականի հանձնման արարողություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հ․ Թադևոսյանն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ա․Գրիգորյանը  «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի կրթաթոշակների համար անցկացվող մրցույթում հաղթած աշակերտներին հանձնեցին իրենց վկայականները։ Թեև այս տարին լի էր բազմաթիվ խոչընդոտներով, այնուհանդերձ, դպրոցում աշակերտներին խթանելու ձևերից մեկը՝ կրթաթոշակն արդեն իրականություն է։ Սա աշակերտներից յուրաքանչյուրի համար իր աշխատանքի լավագույն գնահատականն է։ Նշենք, որ աշակերտներից երկուսը՝ Արեգ Քարամյանն ու Համլետ Կարայանը, Արցախի պատերազմի օրերին իրենց կրթաթոշակը նվիրաբերել են Հայաստանի Համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին, հուսալով, որ իրենց փոքրիկ ներդրումն են ունենում մեծ գործին։

Տնօրենները շնորհավորեցին հաղթող աշակերտներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ ողջ ուսումնառության ընթացքում։

 

«Գազպրոմ Արմենիա» կրթաթոշակ

1.Հասրաթյան Էրիկ Նվերի 

4-րդ դասարան     

        

 

2.Հակոբյան Մարկ Արգամի 

6-րդ դասարան         

    

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի կրթաթոշակ

3.Մովսեսյան Ռաֆայել Հակոբի 

4-րդ դասարան

                 

 

4.Թոխունց Մարինա Էդուարդի 

4-րդ դասարան 

             

 

5.Գրիգորյան Արմեն Հայկի   

4-րդ դասարան

                  

 

6.Առաքելյան Աիդա Հակոբի 

6-րդ դասարան   

          

 

7.Պետրոսյան Էրիկա Սմբատի 

6-րդ դասարան

                

 

8.Աթաբեկյան Ռոբերտ Ռաֆայելի 

8-րդ դասարան   

         

      

9.Սահակյան Լիանա Մհերի 

8-րդ դասարան   

          

 

10.Կարայան Հալմետ Սուրենի 

9-րդ դասարան  

           

     

11.Քարամյան Արեգ Հայկի 

9-րդ դասարան