Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արեգ Քարամյանը, որ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների միջև անցկացվող մրցույթի արդյունքում արժանացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի կրթաթոշակին, իր ստացած կրթաթոշակը՝ 250․000 դրամը, ամբողջությամբ փոխանցել է Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում բացված հատուկ հաշվեհամարին։
Քանի որ, ինչպես ինքը՝ Արեգն է նշում․ «Սա ամենաքիչն է, ինչ կարող եմ անել ես որպես հայ և որպես ապագա զինվոր։ Կարծում եմ, այս պահին Արցախը սրա կարիքն ավելի շատ ունի, քանի ես։ Ու վստահ եմ, որ հաղթում ենք ու հաղթելու ենք նաև սովորելով»։ Մենք հավելենք, որ անպարտելի ենք, քանի որ ունենք ագզասեր պատանիներ՝ ի դեմս Արեգի։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
#ՄԵՆՔՈՒԺԵՂԵՆՔՄԻԱՍԻՆ