Կրթաթոշակն Արցախին...-2
Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Կարայանը, որ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների միջև անցկացվող մրցույթի արդյունքում արժանացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի կրթաթոշակին, իր ստացած կրթաթոշակը՝ 250 000 դրամը, ամբողջությամբ փոխանցել է Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում բացված հատուկ հաշվեհամարին։
Ցանկացել է փոխանցել, քանի որ, ինչպես ինքն է նշում․ «Գիտի, որ ցանկացած օգնություն ևս մի քայլ է դեպի խաղաղություն, որն էլ համարում է հաղթանակ»։ Իսկ մենք լիահույս ենք, որ բոլոր ժամանակներում հաղթանակները կերտվել ու կերտվելու են Համլետի նման հայրենասեր պատանիների կողմից ու նրանց գոյությամբ։
Հ․Գ․Շարունակելի․․․
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
#ՄԵՆՔՈՒԺԵՂԵՆՔՄԻԱՍԻՆ