Մանկապարտեզը բաց է սեպտեմբերի 10-ից
Սիրելի~ ծնողներ, մեր մանկապարտեզը սեպտեմբերի 10-ից իր դռներն է բացում բոլոր երեխաների առաջ:
Մեր բարձրակարգ մասնագետներն իրենց հոգատար ու ջերմ վերաբերմունքով անհատական մոտեցում են ցուցաբերում 2-6 տարեկան երեխաների դաստիարակությանն ու կրթությանը, նպաստելով երեխայի անձի բազմակողմանի զարգացմանը՝ մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, ստեղծագործական, սոցիալական և հուզական ոլորտներում:
Մանկապարտեզի առավելություններն են.
1.
շենքը՝ առանձին շինություն է, նախագծված ըստ չափորոշիչների,
2.
խմբերը հագեցված են ժամանակակից տեխնիկայով (յուրաքանչյուր խմբում կա ինտերակտիվ գրատախտակ և պրոյեկտոր),
3.
թվով 6 կահավորված խաղահրապարակ,
4.
մանկական փակ լողավազան,
5.
անվտանգության աշխատակիցների կողմից շուրջօրյա վերահսկում և տեսահսկում երեխաների գտնվելու բոլոր վայրերում,
6.
փորձառու և գրագետ ուսուցիչներ, ովքեր հետաքրքրված ու ոգեշնչված են իրենց մասնագիտությամբ և նվիրված են իրենց աշխատանքին,
7.
հոգեբանի ծառայություններ,
8.
լոգոպեդի ծառայություններ,
9.
առողջ սնունդ,
10.
բժշկական օգնություն, ամենօրյա առավոտյան հետազոտություն` հիվանդության տարածումն ու խորացումը կանխելու նպատակով։
Անհամբեր սպասում ենք ձեր փոքրիկներին: Ի դեպ, ընդունելությունը դեռ շարունակվում է https://bit.ly/2PJT3DL
Մանրամասների և գրանցումների համար կարող եք զանգահարել 012 620 624 հեռախոսահամարին։