Շախմատային մրցույթ 4-րդ դասարանցիների միջև

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցի 4-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել շախմատային մրցաշար։ Մրցաշարն անցկացվել է շրջանաձև մրցակարգով, և յուրաքանչյուր դասարան ներկայացրել է մեկ թիմ՝ բաղկացած երեք տղա և մեկ աղջիկ շախմատիստներից։

Երկու օր տևած պայքարում հաղթող է ճանաչվել 4-րդ ա դասարանի թիմը։

Մրցույթի ավարտին մեդալներով պարգևատրվել են նաև 4-րդ ա դասարանի աշակերտներ Կոնստանտին Գրիգորյանը և Տաթև Յուզբաշյանը, 4-րդ դ դասարանի աշակերտ Ռոբերտ Մովսիսյանը և 4-րդ ե դասարանի աշակերտ Արմեն Արզումանյանը։ Նրանք իրենց խաղացած համապատասխան տախտակների միջև վաստակել են ամենաշատ միավորները։

Շնորհավորում ենք մեր աշակերտներին «Շախմատ» առարկայի շրջանակում ունեցած հաջողությունների համար և մաղթում նոր ձեռքբերումներ ԳԱՈՒՍ շախմատի օլիմպիական խմբակում։