Շախմատային մրցույթ ԳԱՈՒՍ 2-րդ դասարանցիների միջև
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցի 2-րդ դասարանների միջև կայացել է շախմատային մրցույթ։
Մրցույթն անցկացվել է շվեյցարական մրցակարգով։
Արդյունքում թիմային հաշվարկով մրցույթի հաղթող է դարձել 2-րդ «ե» դասարանը։
Նաև անհատական արդյունքով մեդալներ են նվաճել Դավիթ Օրբելյանը (2-րդ «բ» դասարան), Ալեքս Թունյանը (2-րդ «ե» դասարան), Արինա Պեշկովան (ռուսական դպրոցի 2-րդ դասարան) և Յարոսլավա Սարկիսյան (ռուսական դպրոցի 2-րդ դասարան)։
Շնորհավորում ենք մեր սաներին և նրանց մարզիչին։