Սպորտլանդիա ԳԱՈՒՍ ռուսական դպրոցում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սպորտային դահլիճում կայացել է ռուսական դպրոցի 1-ին և 3-րդ դասարանների «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որի ընթացքում աշակերտները ցուցադրել են ուժ, ճարպկություն, ճկունություն և արագություն։
Մրցութային ծրագիրը ներառել է ոչ միայն սպորտային վարժություններ, այլև ինտելեկտուալ մրցույթ՝ տարբեր մարզաձևերի վերաբերյալ սաների գիտելիքները ստուգելու նպատակով։
Աշակերտները ցուցադրել են գերազանց պատրաստվածություն, թիմային ոգի և իրական մարզական հմտություններ։