«Սպորտլանդիա»․ ինտելեկտուալ և մարզական միջոցառում ԳԱՈՒՍ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները մասնակցել են «Սպորտլանդիա» ինտելեկտուալ և մարզական միջոցառմանը։

Մինչ մրցույթը սաները ուսումնասիրել են «Օլիմպիական խաղեր» թեման՝ խաղը սկսելու համար։

Խաղի մեկնարկը տվել են առաջին դասարանցիները՝ թղթե ինքնաթիռների միջոցով, որոնցում թաքնված են եղել թեմայի վերաբերյալ առաջին հարցերը։

Խաղի ինտելեկտուալ մասից հետո սկսվել է մարզական մրցույթը, որի ընթացքում թիմերը դրսևորել են իրենց ուժը, ճարպկությունն ու համախմբվածությունը։

Անզիջում պայքարի արդյունքում «Սպորտլանդիայի» հաղթող է ճանաչվել 6-րդ «դ» դասարանի թիմը։