Դուբնայի պետական համալսարանի պատվիրակությունը մեր համալիրում
Մեր համալիրում հյուրընկալվել էր պատվիրակություն Դուբնայի պետական համալսարանից։
Պատվիրակության կազմում էին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կրթական քաղաքականության տնօրենի հատուկ ներկայացուցիչ, Դուբնայի համալսարանի ռեկտորի միջազգային գործունեության գծով խորհրդական Սամվել Հարությունյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլգա Անիսիմովան և դիմորդների կենտրոնի տնօրեն Իլնար Յուսուպովը։
Հյուրերը շրջեցին համալիրում, ծանոթացան համալիրի հնարավորություններին։ Քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները։