Ս․Հայրապետյանը՝ Տալինի Tallink Hotels Cup 2020 զբաղեցրել է 4-րդ հորիզոնականում

Հայաստանի առաջատար գեղասահորդ, մեր կրթահամալիրի սահադաշտի մարզիչ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաքում մասնակցել է Tallink Hotels Cup 2020 միջազգային մրցաշարին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Հաջորդիվ մեր մարզիչը կմասնակցի Լյուքսեմբուրգում կայանալիք միջազգային մրցաշարին, ինչից հետո` Կանադայում իր ուժերը կչափի արդեն Աշխարհի առաջնությունում: