Ճանաչողական այց Արդարադատության ակադեմիա

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի բարձր դասարանների աշակերտները «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչ Մարինե Սարգսյանի և «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչ Նազիկ Ասատրյանի ուղեկցությամբ այցելել են Արդարադատության ակադեմիա։

Աշակերտները հնարավորություն են ունեցել հանդիպել Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին, որը դպրոցականներին ներկայացրել է դատավոր, դատախազ կամ քննիչ դառնալու գործընթացը և պատմել է իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունների մասին։ Ռեկտորը նաև պատասխանել է մեղսունակության, ցմահ ազատազրկման և պատժի ամենախիստ ձևերի վերաբերյալ աշակերտների հարցերին։

Հանդիպումից հետո աշակերտները շրջել են Ակադեմիայի շենքում, այցելել լսարաններ, գրադարան, դատական նիստերի դահլիճ և մարզասրահ: