Մանկապարտեզի անձնակազմի թեստավորում
Ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի մանկապարտեզի աշխատանքները վերսկսելուց առաջ համալիրի տնօրենությունը՝ կարևորելով երեխաների, իրենց ընտանիքների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, կազմակերպեց մանկապարտեզի ողջ անձնակազմի համար COVID 19 կորոնավիրուսի ախտորոշման թեստի հանձնումը:
Նշենք նաև, որ մանկապարտեզում, ինչպես նաև ողջ կրթահամալիրում, իրականացվում են բոլոր ախտահանիչ միջոցառումները, պահպանվում են բոլոր հակահամաճարակային կանոնները, որոնք կապահովեն երեխաների և աշխատակիցների անվտանգ մուտքը մեր համալիր:
Մանկապարտեզի ողջ տարածքով տեղադրված են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ, տարածքում գտնվող բոլոր աշխատակիցները կրում են դիմակներ, իսկ մանկապարտեզ մուտք գործող բոլոր անձիք ջերմաչափվում են հեռավար օգտագործման էլեկտրոնային ջերմաչափերով:
Այսպիսով՝ սեպտեմբերի 10-ին մենք պատրաստ ենք անվտանգ դիմավորել մեր մանկապարտեզի սաներին։