«Tête-à-tête մեր սաների հետ»․ Ֆելիքս Աբրահամյան
-Կպատմե՞ս մեզ քո մասին հինգ բառով։
-Խելացի, ընկերասեր, բարի, ուժեղ, հոգատար։
-Խի՞ստ են ծնողներդ։
-Հայրիկս՝ ոչ, մայրիկս՝ այո։
-Համարու՞մ ես նրանց քո ընկերը։
-Այո։
-Եթե նորից ծնվեիր, ո՞ր երկրում կուզեիր ծնվել։ Ինչու՞։
-Հայաստանում, որովհետև ես իմ հայրենիքը շատ եմ սիրում։
-Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։
-Բարիներին և խելացիներին։
-Եթե լիներ հնարավորություն ունենալ գերբնական կարողություն, ո՞րը կլիներ քո ընտրությունը։
-Թուրքիայի և Ադրբեջանի վերջը կտայի։
-Ի՞նչ խորհուրդներ են քեզ տալիս ծնողներդ։
-Ասում են որ լավ սովորեմ, լինեմ պիտանի և լավ մարդ։
-Ո՞րն է քո սիրելի գիրքը։
-«Սասունցի Դավիթ»-ը։
-Ունե՞ս նախընտրելի ուտեստներ։ Որո՞նք են։
-Սպաս, քաղցրավենիք, բորշ, գերկուլես։
-Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։
-Լեգո եմ հավաքում։
-Ի՞նչ ես որոշել դառնալ։ Ինչու՞ ես ընտրել հենց այդ մասնագիտությունը։
-Ֆուտբոլիստ և դեսպան, որպեսզի օգտակար լինեմ իմ երկրին։
-Կա՞ մի միտք, որը քեզ առաջնորդում է կյանքում:
-Գաղտնիք է։