«Tête-à-tête» մեր սաների հետ․ Սեդա Հարությունյան

-Կպատմե՞ս մեզ քո մասին հինգ բառով։

-Ես խելացի աղջիկ եմ, բարի եմ, սիրում եմ մայրիկիս, սիրում եմ խաղալ ընկերներիս հետ, մայրիկիս և հայրիկիս հետ զբոսնել եմ սիրում։

 -Խի՞ստ են ծնողներդ։

-Ո՛չ։

-Հասմարու՞մ ես նրանց քո ընկերը։

-Այո։

 -Եթե նորից ծնվեիր, ո՞ր երկրում կուզեիր ծնվել։ Ինչու՞։

-Հայաստանում, որովհետև սիրում եմ Հայաստանը։

 -Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։

-Ինձ ընկեր ընտրել եմ Տիգրանին, որովհետև ինքը ինձ չի նեղացնում, իմ հարևանն է ու ամենալավ ընկերը և ինձ սիրում է։

 -Եթե լիներ հնարավորություն ունենալ գերբնական կարողություն, ո՞րը կլիներ քո ընտրությունը։

-Տանը միաեղջյուր ունենալը։

-Ի՞նչ խորհուրդներ են քեզ տալիս ծնողներդ։

-Շատ ջուր խմել, մարզվել։

-Ո՞րն է քո սիրելի գիրքը։

-«Փնտրիր և գտիր աշխարհի քաղաքները»։

-Ունե՞ս նախընտրելի ուտեստներ։ Որո՞նք են։

-Մայրիկիս պատրաստած մսով և  կարտոֆիլով ապուրը։

 -Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։

-Սիրում եմ ընտանիքիս հետ զբոսնել, խաղալ։

-Ի՞նչ ես որոշել դառնալ։ Ինչու՞ ես ընտրել հենց այդ մասնագիտությունը։

-Որոշել եմ չորս մասնագիտություն ունենալ․ գիտնական, ուսուցչուհի, լողի մարզիչ և զինվորական բժիշկ։ Ուզում եմ դառնալ գիտնական, ստեղծեմ չճառագայթող, չլիցքաթափվող հեռախոս, որը կունենա յուրահատուկ ճառագայթ, երբ հիվանդ մարդիկ կնայեն այդ հեռախոսին, մեկ վայրկյանում կառողջանան։ Ուզում եմ դառնալ ուսուցչուհի, որպեսզի իմ գիտելիքները փոխանցեմ երեխաների։ Ուզում եմ դառնալ լողի մարզիչ, որովհետև շատ եմ սիրում լողալ։ Ուզում եմ դառնալ զինվորական բժիշկ, որպեսզի բուժեմ զինվորներին և մյուս մարդկանց։

-Կա՞ մի միտք, որը քեզ առաջնորդում է կյանքում։

-Կուզեմ ունենալ կախարդական փայտիկ։