«Tête-à-tête» մեր սաների հետ․ Հարություն Ասրյան
«Tête-à-tête մեր սաների հետ»․ Հարություն Ասրյան
-Ի՞նչն ես սիրում այս դպրոցում:
-Բոլոր առարկաները։
-Ի՞նչ կուզես, որ քո մասին մարդիկ իմանան։
-Կուզեմ իմանան, որ լավ ընկեր եմ։ Օգնում եմ իմ ընկերներին ու սիրում եմ նրանց ուրախացնել և նաև խելացի եմ։
-Ի՞նչ խմբակների ես հաճախում։
-Գեղասահքի, ռոբոտաշինության, լողի և ֆուտբոլի։
-Ի՞նչ ես ուզում դառնալ։
-Ճարտարապետ։ Սիրում եմ Դուբայի շենքերը, իսկ հին շենքերը չեմ սիրում։
-Սիրու՞մ ես Հայաստանը։
-Շատ։ Ո՞նց կարող եմ չսիրել։
-Քո սիրելի ուտեստները որո՞նք են։
-Ձվածեղ, ոսպով և բրնձով փլավ, պյուրե ու թխվածքներ։
-Ինչպե՞ս ես ընտրում ընկերներիդ:
-Գնում եմ և ասում եմ՝ արի ընկերանանք։
-Ի՞նչ խորհուրդներ են տալիս քեզ ծնողներդ։
-Ասում են, որ լսող լինեմ։
-Վերջին կարդացածդ գիրքը ո՞րն է։
-Հեքիաթների մի մեծ գիրք, որը կարդում եմ տատիկիս հետ։
-Եթե նորից ծնվեիր, ո՞ր երկրում կուզեիր ծնվել։
- Հայաստանում։
-Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ։
-Այցելում եմ տատիկիս ու պապիկիս։
-Եթե հնարավորություն լիներ ունենալ գերբնական ունակություն, դու ո՞րը կընտրեիր։
- Կուզեի լինել շատ ուժեղ, այնքան, որ մի մատով մի հսկա քար բարձրացնեի։
-Ինչպիսի՞ն կուզես լինեն քեզ շրջապատող մարդիկ։
-Կուզեմ, որ լինեն բարի և չխաբեն։
-Մենք հիշում ենք, որ դու անցած տարի ունեիր մի գեղեցիկ ընկերուհի, դեռ ունե՞ս։
-Այո, չեմ փոխել։