«Tête-à-tête» մեր սաների հետ․ Միքայել Մարգարյան

-Կպատմե՞ս մեզ քո մասին հինգ բառով։

-Ուժեղ, խելացի, բարի, շփվող, ընկերասեր

-Խի՞ստ են ծնողներդ։

 -Ոչ։

 -Համարո՞ւմ ես նրանց քո ընկերը։

-Այո։

-Եթե նորից ծնվեիր, ո՞ր երկրում կուզեիր ծնվել։ Ինչո՞ւ։

-Իմ հայրենիքում՝ Երևանում, քաղաքը գեղեցիկ է և այստեղ շատ լավ է։

-Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։

-Խելացիությամբ և խաղեր սիրելու հատկանիշներով։

-Եթե լիներ հնարավորություն, ունենալ գերբնական կարողություն, ո՞րը կլիներ քո ընտրությունը։

-Կուզեի ժամանակի մեջ թռչել կարողանալ, դառնալ տարբեր երևույթներ ու նորից վերափոխվեի մարդու։

-Ի՞նչ խորհուրդներ են քեզ տալիս ծնողներդ։

-Օգնել շրջապատին, լսել մեծերին, նոր բաներ սովորել, համերաշխ լինել ընկերների հետ:

-Ո՞րն է քո սիրելի գիրքը։

 -Դինոզավրերի, մոլորակների մասին գիրքը։

 -Ունե՞ս նախընտրելի ուտեստներ։ Որո՞նք են։

-Աղցան (թաբուլե), պիցցա, ձուկ

-Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։

-Խաղում եմ զինվորականի խաղեր և՛ իրական, և՛ համակարգչով, խաղում եմ նաև թվերով խաղեր՝ բարդ լուծումներով։

-Ի՞նչ ես որոշել դառնալ։

-Գիտնական․ ուզում եմ ստեղծել նոր բաներ, որոնք դեռ չկան։ Օրինակ՝ դեղորայք, որը կօգնի երկարացնել մարդու կյանքը, ռոբոտներ, որոնք կօգնեն մեզ առօրյա կյանքում, կպահեն մեր սահմանները և զոհեր չենք ունենա։

-Կա՞ մի միտք, որ քեզ առաջնորդում է կյանքում։

-Նոր բաներ ստեղծելու միտքը։