Տեղի ունեցավ սեղանի թենիսի ամենամյա առաջնությունը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «ՈՒսումնա-սպորտային համալիր» հիմնարկում տեղի ունեցավ սեղանի թենիսի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին 5-11-րդ դասարանի աշակերտները , ինչպես նաև համալիրի աշխատակիցները:

Համառ և շատ գեղեցիկ պայքարի արդյունքում առաջնության մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝

1. Ռոբերտ Ստեփանյան (6Ա դասարան)

2. Սմբատ Խալաթյան (աշխատակից)

3. Սուրեն Սահակյան (9Ա դասարան)