Ռուսական առաջին դասարանի և «Մոսկվայի անկյան» բացումը մեր համալիրում
Այս տարին մեր համալիրի համար խորհրդանշական է նրանով, որ բացվել է մեր առաջին ռուսական դասարանը։ Այդ առիթով Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Մարիա Կորոտինան, Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և այլ հյուրեր։
Ռուսական առաջին դասարանի ողջույնին նվիրված հանդես-միջոցառման ավարտից հետո հյուրերը շրջել են գրադարանում, որտեղ «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց «Մոսկվայի անկյունը»՝ հագեցած տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված հարուստ գրքերի ցանկով։