Դպրոցում հնչեց վերջին զանգը
Մեր դպրոցում հնչեց շրջանավարտների վերջին զանգը։
Աշակերտներն արդեն հասուն մտքով ու գիտակցությամբ հրաժեշտ տվեցին դպրոցին՝ լավագույն ապագայի տեսլականով։ Տոնական միջոցառման ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ա․Գրիգորյանը շրջանավարտներին հանձնեցին հիմնարկի արծաթե կրծքանշաններն ու պատկերագրքույկները։
Տնօրենները շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով բարի երթ կյանքի նոր ճանապարհին։